22 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու կալանավորվել է ընտրակաշառք տալու համար
19 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
19 Հունիսի, 2026
ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչը կալանավորվել է, իսկ «Հայաստան» դաշինքի անդամը՝ տնային կալանքի տակ է
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ՀՀ իշխանությունները երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կազմակերպում է «ուժի և վստահության» հանրահավաք և ակտիվ միջազգային քայլեր
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպում ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության հետ
Տուն/Միջազգային/Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Ժնևում
Միջազգային

Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Ժնևում

Փետրվարի 23-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո...

Արեգնազ Միքայելյան
23 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Փետրվարի 23-ին Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի միջև հանդիպում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գործընկերության զարգացման հնարավորությունները։ Զրուցակիցները համաձայնել են աշխատել երկկողմ օրակարգը բովանդակային նոր ուղղություններով հարստացնելու համար։

Հայաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն։ Այս քայլը շվեյցարական կողմից ընդունվել է երկուստեք գոհունակությամբ՝ որպես երկկողմ համագործակցության ավելի սերտ դարձնելու նոր խթան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցերը, այդ թվում՝ Շվեյցարիայի նախագահության պայմաններում։ Զրուցակիցները անդրադարձել են այլ ձևաչափերում փոխշահավետ ներգրավվածության հնարավորություններին և առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին, որոնցից մեկը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումն է։

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ։ Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և դրա ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։

Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերին, մասնավորապես՝ Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!