20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/«Մայլեռի ձմեռային խաղեր 2026. Դիվանագիտություն լեռներում» միջոցառումը հաջողությամբ անցկացվեց
Միջազգային

«Մայլեռի ձմեռային խաղեր 2026. Դիվանագիտություն լեռներում» միջոցառումը հաջողությամբ անցկացվեց

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 130 ներկայացուցիչ մասնակցել են ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից «Մայլեռ» համալիրի հետ համատեղ...

Արեգնազ Միքայելյան
24 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 130 ներկայացուցիչ մասնակցել են ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից «Մայլեռ» համալիրի հետ համատեղ կազմակերպված «Մայլեռի ձմեռային խաղեր 2026. Դիվանագիտություն լեռներում» միջոցառմանը։

Միջոցառման հիմնական նպատակն էր ամրապնդել գործընկերությունը սպորտային դիվանագիտության միջոցով՝ միաժամանակ միջազգային լսարանին ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները և ձմեռային հանգստի գրավչությունը։

Բարի խոսքով հանդես է եկել ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նրա խոսքում ընդգծվեց «Մայլեռ» համալիրի նախագծի հաջող իրականացմանը՝ որպես հավակնոտ նախաձեռնությունների օրինակ։ «ՀՀ կառավարությունը լիովին աջակցում է նման ենթակառուցվածքների և էկոհամակարգի զարգացմանը որպես ամբողջություն»,- նշել է փոխնախարարը՝ շնորհակալություն հայտնելով «Դիվանագիտություն լեռներում» միջոցառումը կազմակերպելու համար։

Արտգործնախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այս միջոցառումը հանրային դիվանագիտության խթանմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների շարքի մասն է կազմում։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!