20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները համերաշխություն են արտահայտում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ
Միջազգային

Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները համերաշխություն են արտահայտում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ

Փետրվարի 25-ին ֆրանսիացի համաշխարհային հայտնի երգիչ Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ Քրիստինա Ազնավուրը, հրապարակել են հայտարարություն, որում իրենց համերաշխությունն են արտահայտում Արցախի նախկին...

Արեգնազ Միքայելյան
25 Փետրվարի, 2026 2 Րոպեական ընթերցում

Փետրվարի 25-ին ֆրանսիացի համաշխարհային հայտնի երգիչ Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ Քրիստինա Ազնավուրը, հրապարակել են հայտարարություն, որում իրենց համերաշխությունն են արտահայտում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նրա ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր այս դժվարին պահին կանգնած են նրա կողքին։

Այս համերաշխության հայտարարությունը հաջորդում է փետրվարի 17-ին Բաքվի խամաճիկային դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելուն՝ «վարձկանության և ահաբեկչության» մեղադրանքով։

«Ազնավուր» հիմնադրամի կողմից տարածված հայտարարությունում նշվում է․ «Ռուբեն Վարդանյանը տասնամյակներ շարունակ նախաձեռնել և իրականացրել է զարգացման լայնածավալ նախագծեր՝ կրթության, բարեգործության և պետականաշինության ոլորտներում։ Նա իր ժամանակն ու ռեսուրսները ներդրել է Հայաստանի և Արցախի ապագայի համար»։

Հայտարարությունում ընդգծվում է, որ Ռուբեն Վարդանյանը արդեն ավելի քան երկու տարի է ապօրինաբար պահվում է ադրբեջանական բանտում։ Նրա դատավարությունը, որը տևել է մեկ տարուց ավելի, լայնորեն քննադատվել է իրավաբանների, միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանների կողմից՝ որպես արդար դատաքննության երաշխիքների հետ ամբողջությամբ անհամատեղելի գործընթաց։

Ազնավուրների համերաշխության հայտարարությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ միջազգային հանրությունը շարունակում է անտեսել Արցախի պաշտոնյաների ադրբեջանական գերության մեջ գտնվելու փաստը։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների թիվը մինչ օրս հստակ չի հայտնի, սակայն փորձագետների գնահատմամբ այն կազմում է մի քանի հարյուր մարդ։

Բացի Ռուբեն Վարդանյանից, ադրբեջանական գերության մեջ են նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ գեներալ Լևոն Մնացականյանը և գեներալ Դավիթ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Բաքվի խամաճիկային դատարանը փետրվարի սկզբին ցմահ ազատազրկման դատապարտել է Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մյուս արցախցիներին դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!