20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/ՀՀ ԱԳՆ տեղակալը հանդիպել է Ալբանիայի գործընկերոջ հետ Ժնևում
Միջազգային

ՀՀ ԱԳՆ տեղակալը հանդիպել է Ալբանիայի գործընկերոջ հետ Ժնևում

Չորեքշաբթի, փետրվարի 25-ին, Ժնևում անցկացվող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել...

Արեգնազ Միքայելյան
25 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Չորեքշաբթի, փետրվարի 25-ին, Ժնևում անցկացվող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեգի Ֆինոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կառույցներում Հայաստանի և Ալբանիայի միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեղեկացրել է իր գործընկերոջը այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև երկկողմ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերին, որոնք են՝ քաղաքական երկխոսության խթանումը և խորհրդակցությունների ակտիվացումը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!