20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Ուկրաինայի խաղաղության մասին բանաձևի քվեարկությանը
Միջազգային

Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի Ուկրաինայի խաղաղության մասին բանաձևի քվեարկությանը

Ուկրաինայի շուրջ ռազմական գործողությունների մեկնարկի չորրորդ տարեդարձին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն խաղաղության։ Հայաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և Չինաստանը, քվեարկությանը...

Արեգնազ Միքայելյան
25 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ուկրաինայի շուրջ ռազմական գործողությունների մեկնարկի չորրորդ տարեդարձին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն խաղաղության։ Հայաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և Չինաստանը, քվեարկությանը մասնակցելուց ձեռնպահ է մնացել։

ՄԱԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 107 պետություն կողմ է արտահայտվել փաստաթղթին, 12 երկիր՝ դեմ է քվեարկել, իսկ 51 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ձեռնպահ է մնացել։

Բանաձևի տեքստում հստակ աջակցություն է հայտնվում Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Հետաքրքրական է, որ Միացյալ Նահանգները առաջարկել էր բանաձևի նախագծից հանել երկու պարբերություն, որոնք ուղղակիորեն վերաբերում էին Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Սակայն ՄԱԿ-ի անդամ երկրները հրաժարվել են քվեարկություն անցկացնել ԱՄՆ-ի առաջարկի շուրջ, և բանաձևի նախագիծն ընդունվել է իր նախնական տեսքով։

Հայաստանի հարևան երկրներից Թուրքիան և Վրաստանը կողմ են քվեարկել բանաձևին, Իրանը՝ դեմ է քվեարկել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!