24 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
20 Հունիսի, 2026
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
20 Հունիսի, 2026
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի նշանակումը և առաջին հանդիպումը
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության դեմ պայքարի բանագնացի հետ
Հայաստանը աշխատուժի ներմուծող է դառնում․ Բուլղարիայի հետ համագործակցության հեռանկարները քննարկվել են
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի ապագայի անբաժանելի մասն են
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
Տուն/Միջազգային/Գերմանացի քաղաքագետ Աքսել Ֆիշերը կալանավորվել է կաշառքի մեղադրանքով
Միջազգային

Գերմանացի քաղաքագետ Աքսել Ֆիշերը կալանավորվել է կաշառքի մեղադրանքով

Գերմանիայի դատարանը կալանավորել է Բունդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին, ով կասկածվում է կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը ներկայացնելու մեջ։ Ինչպես հայտնի է դարձել, նախկին պատգամավորը բազմիցս բաց...

Արեգնազ Միքայելյան
23 Դեկտեմբերի, 2025 մեկ րոպե ընթերցանություն

Գերմանիայի դատարանը կալանավորել է Բունդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին, ով կասկածվում է կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը ներկայացնելու մեջ։

Ինչպես հայտնի է դարձել, նախկին պատգամավորը բազմիցս բաց է թողել դատական նիստերը, իսկ վերջին նիստից առաջ դիմել է բժշկական օգնության։ Սակայն դատարանի կողմից նշանակված փորձագետների եզրահանգումներից պարզվել է, որ Ֆիշերը կարող էր մասնակցել իր բաց թողած, առնվազն, երկու նիստի։ Արդյունքում՝ նրան ձերբակալել են Բադ-Զեկինգեն քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Ֆիշերի փաստաբանները դիմել են բողոքի կարգով։

Դեկտեմբերի 22-ի դատական նիստի ընթացքում նախկին պատգամավորը հայտարարել է իր անմեղության մասին։ Նոր նիստեր նշանակվել են դեկտեմբերի 23-ին և հունվարի սկզբին։ Մինչև դրանցից առաջինը նա կմնա Մյունխենի Շտադելհայմ բանտի քննչական մեկուսարանում։

Աքսել Ֆիշերը ՔԴՄ կուսակցությունից Բունդեսթագի անդամ է եղել 1998-2021 թվականներին, իսկ 2010 թվականից՝ նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ։

Այս գործը սկանդալային է դարձել 2018 թվականին, երբ պարզվել է, որ ԵԽԽՎ-ի մի քանի անդամներ կաշառք են ստացել Ադրբեջանի իշխանություններից՝ Եվրոպայում նրանց շահերը ներկայացնելու համար։ Քննչական կոմիտեն պնդում է, որ Ֆիշերը փողի դիմաց քվեարկել է Բաքվի շահերով, հանդես է եկել ադրբեջանամետ հայտարարություններով և փոխանցել գաղտնի փաստաթղթեր։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նախկին պատգամավորը 2011-2014 թվականներին ստացել է 58 000 եվրո, իսկ 2015-2016 թվականներին՝ ևս 26 300 եվրո։

Հունվարին կլրանա մեկ առանցքային մեղադրանքների համար վաղեմության ժամկետը, սակայն իրավապահ մարմինները վստահ են, որ դատարանը կհասցնի կայացնել վերջնական որոշումը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!