13 Մարտ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
300 հազար նոր աշխատատեղ ստեղծելը կավելացնի զբաղված բնակչության թիվը գրեթե 50 տոկոսով
12 Մարտի, 2026
Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը տուժել է Իրանում
11 Մարտի, 2026
Իրանը մեր բարի բարեկամն է, մեր հազարամյա հարևանը
11 Մարտի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Իրանի “Բուշեր” ատոմակայանից ռուսական անձնակազմի տարհանման երկրորդ փուլն ավարտվել է
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում քննարկվել է նոր սահմանադրության նախագիծը
Փարիզում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Հայաստանի և Չիլիի նախագահները քննարկել են համագործակցության հեռանկարները
Ամերիկահայ կազմակերպությունը պահանջում է թափանցիկություն Ադրբեջանի հետ կապեր ունեցող լոնդոնյան PR-ֆիրմայից
Տուն/Միջազգային/Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները զրուցել են տարածաշրջանի լարվածության մասին
Միջազգային

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները զրուցել են տարածաշրջանի լարվածության մասին

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել...

Արեգնազ Միքայելյան
6 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
158 0

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների շուրջ։ Նախարարները հայտնել են իրենց մտահոգությունը և ընդգծել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման կարևորությունը։

Նախարարները նաև հայտարարել են, որ գոհունակ են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավորությունից և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

Այս զրույցը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Ադրբեջանը մարտի 5-ին հայտարարել էր իրանական չորս անօդաչու թռչող սարքերի կողմից Նախիջևան քաղաքի վրա գրոհի մասին։ Այդ դեպքի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը կանչել էր Իրանի դեսպանին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն օրը հրավիրել էր երկրի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որտեղ որոշում էր կայացվել Իրանի դեմ սուր ճոճել։ Ալիևը սպառնացել էր Ադրբեջանի «երկաթե բռունցքով» պատասխանել Իրանին, որը նա որակել էր որպես «ահաբեկչություն»։ Բացի այդ, Ադրբեջանը փակել էր երկինքն Իրանի հետ սահմանին և դադարեցրել Իրանի հետ սահմանային անցակետի աշխատանքը։

Հետաքրքրական է, որ Ադրբեջանի այս գործողությունները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ Իրանը արդեն երկրի արտգործնախարարության և Գլխավոր շտաբի մակարդակով հերքել էր իր մասնակցությունը Նախիջևանի օդանավակայանին հարվածին։ Անկախ փորձագետները կարծում են, որ Ադրբեջանն այդպիսով հող է նախապատրաստում Իրանի դեմ հնարավոր հակամարտության համար, որը կարող է ներգրավել ԱՄՆ-ին և Իսրայելին։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!