Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն՝ մեր երկրում սպասվում է եղանակի զգալի փոփոխություն։
Փետրվարի 4-ի կեսօրից հետո, ինչպես նաև 7-9-ի գիշերը և առավոտյան ժամերին Երևանում և հանրապետության մյուս շրջաններում նախատեսվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը և 5-ի գիշերը, ինչպես նաև 7-9-ի ընթացքում առանձին շրջաններում նախատեսվում են տեղումներ։ Նախալեռնային և հովտային շրջաններում տեղումները կլինեն ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, որը կարող է առաջացնել ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 5-ի ցերեկը և 6-ը սպասվում են առանց տեղումների եղանակով։
Քամին՝ հարավարևմտյան, կլինի 3-6 մ/վ արագությամբ։ Փետրվարի 4-ի ցերեկը և 5-9-ի ընթացքում առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի ցերեկը և 5-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, իսկ փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։