12 Մարտ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
300 հազար նոր աշխատատեղ ստեղծելը կավելացնի զբաղված բնակչության թիվը գրեթե 50 տոկոսով
12 Մարտի, 2026
Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը տուժել է Իրանում
11 Մարտի, 2026
Իրանը մեր բարի բարեկամն է, մեր հազարամյա հարևանը
11 Մարտի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Իրանի “Բուշեր” ատոմակայանից ռուսական անձնակազմի տարհանման երկրորդ փուլն ավարտվել է
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում քննարկվել է նոր սահմանադրության նախագիծը
Փարիզում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Հայաստանի և Չիլիի նախագահները քննարկել են համագործակցության հեռանկարները
Ամերիկահայ կազմակերպությունը պահանջում է թափանցիկություն Ադրբեջանի հետ կապեր ունեցող լոնդոնյան PR-ֆիրմայից
Տուն/Միջազգային/Փարիզում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Միջազգային

Փարիզում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ։...

Արեգնազ Միքայելյան
11 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
119 0

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցերը։

Միջոցառման ընթացքում Արարատ Միրզոյանը և Թոմաս Դինանոն ողջունել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստան-ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը։ Նրանք ընդգծել են համապատասխան ձևաչափով համաձայնագրի ստորագրման և հետագա փոխգործակցության իրականացման պատրաստակամությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի հարցին։ Բացի այդ, զրուցակիցները փոխանակվել են մտքեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցի շրջանակներում հայտարարվել էր Երևանի և Վաշինգտոնի միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարության ստորագրման մասին։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!