«Հայկական քվեն» կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին
Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հայկական քվեն» կուսակցությունը։ Այս մասին հայտարարվել է երեկ կայացած համագումարի ընթացքում։ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշել է, որ որոշումը բխում է նախաձեռնության ավելի քան երեքամյա գործունեության արդյունքում։ 2023 թվականի ապրիլին ստեղծված «ՀայաՔվե» նախաձեռնության հիմնական նպատակը սկզբում Արցախի պաշտպանությունն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելն էր։ […]