«Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանը ստանում է բժշկական օգնություն
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանը ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Այս մասին նախարարը հայտարարել է լրագրողների հետ կատարած զրույցի ընթացքում։ Ըստ նախարարի՝ Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր անձ ստանում է ողջ ծավալով բուժօգնություն։ Եթե ազատազրկված անձը հրաժարվում է պետության կողմից տրամադրվող բժշկական ծառայություններից, ապա նա ունի իրավունք ստանալ դրանք […]