Ադրբեջանի նախագահը դրական է գնահատում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ինչպես հայտնի է դարձել, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրական է գնահատում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը։ Այս մասին նա հայտնել է FRANCE24 հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում։ Ալիևը նշել է, որ իրենք հույս ունեն, որ երբ իրավական ձևականությունները՝ սահմանադրական փոփոխությունների և դրանց նախորդող հանրաքվեի հարցերը՝ կլուծվեն, կհաստատվի պաշտոնական խաղաղություն։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն ձեռք է բերվել։ […]